Հայերեն   English   Русский  

Սաուդյան Արաբիայում կանայք սկսել են վարորդական վկայական ստանալ


  
դիտումներ: 281

Սաուդյան Արաբիայում երկրի պատմության մեջ առաջին կին վարորդը վարորդական վկայական է ստացել: Լուսանկարները հրապարակել է ճանապարհային ոստիկանությունը: Գրում է Vesti.ru-ն:

Ողջույնի խոսքերից հետո սպան աղջկան հանձնում է փաստաթուղթը, իսկ վերջինս շնորհակալություն է հայտնում նրան ճանապարհային ոստիկանության ներկա աշխատակիցների ծափահարությունների ներքո: Վարորդական վկայականի առաջին կին սեփականատիրոջ անունը չի բացահայտվել:

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը չեղարկեց կանանց համար ավտոմքենա վարելու արգելքը 2017 սեպտեմբերին` թույլատրելով մարդատար ավտոմեքենա վարել: Իսկ երեք ամիս անց մի շարք այլ կատեգորիաների համար ևս զիջումներ արվեցին: Այժմ արդեն Սաուդյան Արաբիայում իգական սեռի ներկայացուցիչներին կարելի է տեսնել ինչպես մոտոցիկլետի, այնպես էլ խոշոր բեռնատար ավտոմեքենաների ղեկին:

Ավելի վաղ արաբական թագավորությունում կանանց ավտոմեքենա վարելու համար խիստ պատիժ էր սպառնում: Սակայն չնայած այդ արգելքին` նրանք երկար տարիներ փորձում էին հասնել վարորդական վկայականի իրավունք ստանալուն:

Սաուդյան Արաբիայում կանանց համար ավտոմեքենա վարելու արգելքը գործնականում գործել է 1990 թ., չնայած այն հանգամանքին, որ որևէ կերպ չի արձանագրվել տեղական օրենքներով: Մինչև 2018 թվականն այս երկիրը միակն էր աշխարհում, որտեղ դե ֆակտո նման արգելք է գործել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: