Հայերեն   English   Русский  

​Բարեկազմ երևալու արդյունավետ հնարքներ. Լուսանկարներ


  
դիտումներ: 1106

Ճիշտ հորիզոնագծեր ստեղծեք

Ոճաբանները խորհուրդ են տալիս տեսողականորեն ավելի բարեկազմ երևալու համար «երկարացնել» ուրվագիծը` բացելով ոտքի կոճերը և դաստակները:

3/4 երկարությամբ թևերով տոպեր և բլուզներ ընտրեք, թեթևակի ծալեք տաբատը և անփութորեն վերնաշապիկը տաբատի մեջ դրեք, այս տարբերակը միշտ գործում է ձեր օգտին: Ավելի բարեկազմ երևալու հարցում կարող է արդյունավետ լինել նաև երկար շղթայով պայուսակը, որի օգնությամբ ևս մեկ ոչ ակնհայտ հորիզոնագիծ կստանաք:

Նեղ կիսաշրջազգեստ կրեք

Թեև մատիտ կիսաշրջազգեստը կանանցի զգեստապահարանի ոչ ամենահարմարավետ պարագաներից է, սակայն անփոխարինելի տարբերակ է, եթե ցանկանում եք անթերի տեսք ունենալ: Այս կիսաշրջազգեստի օգնությամբ ոտքերն, անկասկած, ավելի երկար կերևան:

Մարմնագույն կոշիկ ընտրեք

Ոչ ճիշտ ընտրված կոշիկը «կտրում» է ոտքը, ինչի արդյունքում կինն ավելի ցածրահասակ է երևում: Եթե ցանկակում եք ձեր ամբողջական կերպարին շքեղություն հաղորդել` նախապատվություն տվեք պաստելային երանգների դասական կոշիկներին:


Գոտի օգտագործեք

Գոտին կարևոր աքսեսուար է, որի օգնությամբ կարող եք տեսողականորեն ավելի բարեկազմ դառնալ: Պետք է հիշել մի շատ կարևոր կանոնի մասին, որի համաձայն, եթե ազատ կտրվածքով հագուստ եք ընտրում, չպետք է մոռանաք բարակ գոտու մասին, որը ոչ միայն կզարդարի ձեր ընդհանուր կերպարը, այլ նաև նրբագեղորեն կընդգծի ձեր գոտկատեղը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: