Հայերեն   English   Русский  

Պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը երաշխավորագիր են ստորագրել Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ


  
դիտումներ: 343

Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը երաշխավորագիր են ստորագրել Սեֆիլյանի և «տոնածառի» գործով 5,5 տարի ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը. «Քիչ առաջ ես և ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը ստորագրեցինք երաշխավորություն` Գևորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: Հուսանք` արդեն այսօր Գևորգը կլինի ազատության մեջ»:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի կողմից Գևորգ Սաֆարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստությունը և դատապարտվել 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ միասնական պատիժ է սահմանվել 5,5 տարին:

Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացվել Սաֆարյանին, Սեֆիլյանին ու մյուսներին արդար ճանաչելու պահանջով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: