Հայերեն   English   Русский  

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում միակ «հայը» ռուսաստանցի միլիարդատեր է


  
դիտումներ: 8644

Ամերիկյան Bloomberg գործակալությունը ներկայացրել է միլիարդատերերի միջազգային ցանկը (Bloomberg Billionaires Index): Գրում է Rusarminfo.ru-ն:

Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 400-րդ հորիզոնականը զբաղեցնում է ռուս գործարար, «Մագնիտ» մանրածախ առևտրային ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկին (իսկական ազգանունը` Հարությունյան): Գործակալությունը հայկական ծագում ունեցող միակ միլիարդատիրոջ կարողությունը գնահատվել է 4,75 միլիարդ դոլար:

Ռուսաստանցի գործարար Սերգեյ Հարությունյանն ամուսնությունից հետո փոխել է իր ազգանունը Գալիցկի: Իր հայկական արմատների մասին Գալիցկին պատմել է «Маяк» ռադիոկայանին տված հարցազրույցի շրջանակներում. «Ես 75%-ով էթնիկ ռուս եմ և 25%-ով` հայ: Քանի որ ռուսական միջավայրում եմ մեծացել, ցավոք, հայերեն չգիտեմ, սակայն այնուամենայնիվ, ես հպարտ եմ իմ հայկական արմատներով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերգեյ Գալիցկին, Սամվել Կարապետյանը և Էդուարդո Էռնեկյանն ընդգրկվել են ամերիկյան Forbes ամսագրի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: