Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանը նորաձևության աշխարհում ամենաազդեցիկ անձ է ճանաչվել


  
դիտումներ: 1856

Նյու Յորքի Բրուքլինի թանգարանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ կայացել է Ամերիկայի դիզայներների խորհրդի` CFDA-2018 մրցանակների հանձնման արարողությանը: Գրում է Rusarminfo.ru-ն:

Երեկոյի ընթացքում հայկական ծագումով ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը մրցանակի արժանացել է «Influencer Award» անվանակարգում, որով յուրաքանչյուր տարի պարգևատրվում է նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ ներկայացուցիչը: Գրում է Rusarminfo.ru-ն:

Մրցանակը վերցնելու ընթացքում հուզված Քարդաշյանը որոշել է կատակել:

«Ապշած եմ նորաձևության ոլորտում այս մրցանակին արժանանալու համար, քանի որ գրեթե ամբողջ ժամանակ մերկ եմ քայլում: Սակայն սա մեծ պատիվ է ինձ համար», - People Style պարբերականը մեջբերում է Քիմի խոսքերը:

Միջոցառման շրջանակներում ցուցադրվելէ նաև Քարդաշյանի ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի և նրանց 2-ամյա որդու շնորհավորական տեսաուղերձը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում գրառում էր կատարել և հայտնել, որ Սպիտակ տանն ընդունել է Քիմ Քարդաշյանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: