Հայերեն   English   Русский  

​նախագահ Դոնալդ Թրամփը Քիմ Քարդաշյանի միջնորդությունից հետո մեղմացրել է Էլիս Ջոնսոնի պատիժը:


  
դիտումներ: 398

Նախագահ Դոնալդ Թրամփը ուշ երեկոյան հայտնել է Էլիս Մարի Ջոնսոնի պատիժը մեղմացնելու մասին: Էլիսը թմրանյութերի գործով դատապարտվել էր ցմահ ազատազրկման: 63-ամյա կնոջ դատավճռով հետաքրքրված էր հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը:

Վերջինս այդ հարցով հանդիպել է նախագահ Թրամփին, ինչի արդյունքում կնոջը Aliceville-ի դաշնային բանտից ազատ են արձակելու: Էլիսը այդտեղ է գտնվում 1996թ-ից:

Ջոնսոնի ազատման նորությունը իմացվեց Քիմ Քարդաշյանի՝ Թրամփին այցելու օրվանից մեկ շաբաթ անց:

Mic-ի ն տված բացառիկ հարցազրույցում Քիմը նշել էր, որ նախագահ Թրամփը իր ժամանակից ծախսել է և լսել խնդիրը , Քիմի խոսքով նախագահը հասկացել է խնդրի էությունը և ինքը դրական արձագանքի հույս ունի:

Քիմը առաջին անգամ Էլիսի գործին ծանոթացել է Հոկտեմբերին՝ տեսնելով Mic Microscope- ի տեսանյութը, որում Ջոնսոնը բանտից պատմում էր իր պատմությունը:

Այժմ Ջոնսոնը ազատ կարձակվի իր 63-րդ տարեդարձը նշելուց հետո ավելի քան 21 տարի ճաղերի հետևում անցկացնելու հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: