Հայերեն   English   Русский  

Բաղդադում երկու պայթյունների հետևանքով 18 մարդ է զոհվել


  
դիտումներ: 229

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երկու պայթյունների հետևանքով զոհվել է 18 մարդ, մոտավորապես 90-ը` վիրավորվել: Գրում է Gazaeta.ru-ն:

Նշվում է, որ պայթյունները տեղի են ունեցել Բադդադի ծայրամասում գտնվող Մադինատ Սադր շրջանում, որտեղ հիմնականում շիաներ են ապրում: Ոստիկանության տվյալներով` պայթյունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ զինամթերքների արկղերը մզկիթից տեղափոխվել են շենքի մոտ կայանված ավտոմեքենա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաղդադի կենտրոնում գտնվող Իրաքի կոմունիստական կուսակցության շտաբում պայթյուն է տեղի ունեցել:

Նշվում է, որ կոմունիստական կուսակցությունը Իրաքում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր հաղթանակ գրանցած «Սաիրուն» դաշինքի կազմում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: