Հայերեն   English   Русский  

ՆԱՏՕ-ի նախկին քարտուղարը պատմել է, թե որքան կշարունակվեր ՌԴ-ի և Ուկրաինայի միջև պատերազմը


  
դիտումներ: 894

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական բախման դեպքում ռուսական բանակը մի քանի օրվա ընթացքում հաղթանակ կգրանցեր: Այդ մասին նա հայտարարել է Die Welt թերթին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

«Եթե Ռուսաստանը ցանկանար, ապա մի քանի օրվա ընթացքում ռուսական զորքերը կարող էին օկուպացնել Ուկրաինան», - ասել է Ռասմուսենը:

Նրա խոսքերով` վերջին տարիներին աճող ուկրաինական բանակի ուժը չէր օգնի Ուկրաինային զսպել ռուսական բանակին:

Նախկին գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պատրաստ են ռուսական բանակի հարձակմանը, սակայն համարում են, որ հակամարտությունների դիվանագիտական լուծումը առավել խելամիտ է:

Ռասմուսենը շեշտել է, որ ՆԱՏՕ-ում կքննարկեին դաշինքին Ռուսաստանի անդամակցության հարցը, սակայն երբեք նման դիմում չեն ստացել Մոսկվայից:

Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայում կոչ էին արել ոչնչացնել Ղրիմի կամուրջը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: