Հայերեն   English   Русский  

Ավակովը` Մինսկի գործընթացի մասին


  
դիտումներ: 1010

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակի կարգավորման Մինսկի գործընթացը չի լուծում երկրի խնդիրները: Գրում է Russian.rt.com-ը:

«Մինսկի գործընթացն իր դերը խաղացել է, իսկ այս պահին այն մեռած է: Այն ձևը, որով նա այժմ կա, որևէ կերպ չի լուծում Ուկրաինայի խնդիրները: Սա ձգձգված, սառեցված հակամարտության իրավիճակ է», - Интерфакс-Украина լրատվական գործակալությունը մեջբերում է ներքին գործերի նախարարության ղեկավարի խոսքերը:

Ավակովի խոսքերով` բանակցությունները պետք է հիմնված լինեն հանրային քննարկման վրա, որին աջակցում է ամբողջ հասարակությունը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել էր Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, մասնավորապես Մինսկի համաձայնագրով արգելված ծանր զենքի կիրառումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: