Հայերեն   English   Русский  

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանն ազատ արձակվեց


  
դիտումներ: 318

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գնդի գործով 11 ամբաստանյալների քրեական գործով դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Դատական նիստի ընթացքում փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալ Տիգրան Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Մեղադրող դատախազ Չախոյանը չառարկեց միջնորդությանը՝ նշելով, որ նախընտրելի է կիրառել գրավ:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ և վերադառնալուց հետո դատավոր Գաբրիելյանը հայտնեց պաշտպանի միջնորդությունը բավարարելու մասին:

Նրա կալանքը փոխարինվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: