Հայերեն   English   Русский  

​Լորդերի պալատի ներկայացուցիչներին արգելել են նիստերի ժամանակ բղավել և քնել


  
դիտումներ: 360

The Times պարբերականի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի իշխանությունները խստացրել են Լորդերի պալատի ներկայացուցիչների համար վարքի կանոնները: Նրանց արգելվել է նիստերի ընթացքում տեղից բղավել կամ քնել: Փաստաթղթում նշվել է, որ նորամուծությունը կվերաբերի հիմնականում Պահպանողական կուսակցության անդամներին: Գրում է Vesti.ru-ն:

Լորդերի պալատի ներկայացուցիչների «Վատ պահվածքի» օրինակների շարքին դասվել է նաև մեկ այլ պաշտոնյայի ելույթի ընթացքում չափազանց բարձր խոսելը:

«Վերջերս, մենք սկսել ենք նկատել, որ մեր գործընկերների վարքը չի համապատասխանում մեր կողմից ակնկալվող չափանիշներին», - նշվել է փաստաթղթում:

Լեյբորիստական կուսակցության աղբյուրը հաստատել է, որ իրենց ներկայացուցիչների վրա նոր կանոնները գրեթե չեն անդրադառնա:

«Երբեմն իսկապես թվում է, որ մեր խմբակցության անդամները նստած են փակ աչքերով: Սակայն, որպես կանոն, ոմանք պարզապես մոտենում են մոնիտորին, որպեսզի ավելի լավ լսեն: Իսկ կողքից կարող է տպավորություն ստեղծվել, որ նրանք քնած են», - նշվել է Լեյբորիստական կուսակցության տարածած հայտարարության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: