Հայերեն   English   Русский  

​«Եվրատեսիլի» կազմակերպիչները չեն ցանկանում մրցույթն անցկացնել Երուսաղեմում


  
դիտումներ: 1025

«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի ղեկավարությունը մտադիր չէ մրցույթն անցկացնել Երուսաղեմում և այդ մասին արդեն հայտնել է իսրայելական կողմին:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Եվրոպական հեռարձակողների միությունը «Եվրատեսիլ 2019»-ի անցկացման համար պատասխանատու իսրայելական հեռուստառադիոընկերությանը հասկացրել է, որ հաջորդ տարի մայիսին անցկացվելիք մրցույթը կարող է կայանալ Իսրայելի ցանկացած քաղաքում, բացի Երուսաղեմից: Նրանք բացատրել են, որ չեն ցանկանում մրցույթն անցկացնել Երուսաղեմում՝ փորձելով նվազագույնի հասցնել «քաղաքական և այլ վեճերը»:

Իսրայելը մրցույթն անցկացնելու իրավունք է ստացել, քանի որ այս տարի հաղթել է այդ երկիրը ներկայացնող երգչուհին՝ Նետտա Բարզիլայը՝ իր Toy (խաղալիք)երգով:

Մրցույթի կանոնների համաձայն քաղաքի ընտրության իրավունքը հյուրընկալող երկրինն է: Այդ պատճառով էլ վարչապետ Բենջամին Նեթանյահուն հայտարարել էր, որ մրցույթը կանցկացվի Երուսաղեմում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: