Հայերեն   English   Русский  

Կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի վճարը


  
դիտումներ: 149

Կառավարությունը հաստատեց «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» կարգի մասին որոշման նախագիծը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ արդյունքում մեծանում են մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատանքի վերադառնալու հնարավորությունները՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով:

Այս ծրագիրը նախկինում դրվել է e-draft.am կայքում, ներկայացվել են առաջարկություններ, ինչի հիման վրա կատարվել են լրամշակումներ: Այս նախագիծը կապ ունի սեզոնային զբաղվածության խթանման հետ, գյուղատնտեսական աշխատանքներ է աջակցում, հատկապես լեռնային շրջաններում:

«Ծրագրի շնորհիվ մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությանը վճարվում է գումար՝ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը»,- ասաց Թանդիլյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: