Հայերեն   English   Русский  

Հայկական երգը հիացրել է Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի աշխատակիցներին. Տեսանյութ


  
դիտումներ: 1240

Ռուս էստրադային երգչուհի Զառան (Զարիֆա Մգոյան), որը 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան է, Նյու Յորքում տեղակայված ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է կայանալիք Մունդիալի շնորհանդեսին: Գրում է Rusarminfo.ru-ն:

Շնորհանդեսի շրջանակներում ՌԴ վաստակավոր երգչուհին Միավորված ազգերի կազմակերպության աշխատակազմի համար կատարել է «Դլե Յաման» հայկական ժողովրդական երգը:

Հանդիսատեսի շարքերում եղել են ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան և այլ անդամ պետությունների պաշտոնական ներկայացուցիչներ:

Տեսանյութն` այստեղ:

Ավելի վաղ Տոսկանայում կայացած Զառայի համերգի շրջանակներում աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելլիի խնդրանքով երգչուհին կրկին կատարել էր «Դլե Յաման» երգը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: