Հայերեն   English   Русский  

​Թուրքիան սպառնում է Իրաքում պատերազմ սկսել


  
դիտումներ: 293

Եթե Բաղդադը չլուծի ահաբեկչության խնդիրը (Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության դեմ պայքար),

ապա Թուրքիան կարող է ռազմական գործողություն սկսել Իրաքի երեք քաղաքներում: Այս մասին «CNN Turk» -ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ըստ նրա՝ Անկարան կարող է հարվածել Սինջարի, Քանդիլի և Մահմուրի ուղղության: Դրանք պաշտոնական Անկարան համարում է «ահաբեկիչների օջախներ»: Մարտի կեսերին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Իրաքի հյուսիսում քրդական խմբավորումների ոչնչացման մտադրության մասին: Վերջիններիս Անկարան համարում է ահաբեկչական կառույցներ:

«Ամեն հնարավորության դեպքում մենք հետևում ենք երկրի հյուսիսում ահաբեկչական բույների ձևավորմանը: Շուտով մենք դրանց ուղղությամբ հարվածներ կհասցնենք»,- նշել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

2016 թ-ի աշնանը Բաղդադի և Անկարայի միջև սրվել էր քաղաքական հակամարտությունը: Այդ ժամանակ Իրաքի վարչապետը հայտարարել էր, որ Թուրքիան տարածաշրջանային պատերազմ հրահրելու ռիսկի է դիմում՝ շարունակելով ոչ սեփական տարածքում իր զորքերը տեղակայել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: