Հայերեն   English   Русский  

Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխվեց


  
դիտումներ: 597

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողների գործով նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։

«Սասնա ծռերից» Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն իր պաշտպանյալին կալանքից ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։

Դատավորը բավարարեց միջնորդությունը:

Նշենք, որ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության 7 և «Ելք» խմբակցության 2 պատգամավորներ երաշխավորագիր են ներկայացրել Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար: «Ելք»-ի պատգամավորներից Հայկ Կոնջորյանը և Ալեն Սիմոնյանը յուրաքանչյուրը 500 հազարական դրամ է վճարել Մանուկյանի համար։

«Սասնա ծռերի» 4 անդամ արդեն իսկ ազատության մեջ են. գրավի դիմաց նրանց խափանման միջոց կալանքը փոխվել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: