Հայերեն   English   Русский  

Կրակոցներ Սեւանի դատարանի մոտ. հրազենային վիրավորում է ստացել Գեղարքունիքի փոխմարզպետի ազգականը


  
դիտումներ: 409

Սևանի դատարանի մոտ քիչ առաջ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ անձ վիրավորվել է:

NEWS.am-ի տեղեկություններով, կրակոցները հնչել են Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության գործով դատական նիստից առաջ: Մեզ հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հովսեփ Սարգսյանը պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել ամբաստանյալ Մեխակ Հակոբյանի եւ տուժող կողմի հարազատների միջև: Ըստ պաշտպանի, նախնական տեղեկություններով, ամբաստանյալի մորեղբայրը կրակել է տուժող կողմի հարազատներից մեկի վրա: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը ծանր է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: