Հայերեն   English   Русский  

​Վիկտորիա Բեքհեմի ներկայացուցիչը պատասխանել է Վիկտորիայի և Դեյվիդի ամուսնալուծության մասին լուրերին


  
դիտումներ: 391

Վիկտորիա Բեքհեմի ներկայացուցիչը հերքել է, այն լուրը որի համաձայն նորաձևության դիզայները և իր ամուսին Դեյվիդ Բեքհեմը ամուսնալուծվել են:

Harper's Bazaar-ի թղթակցի հարցին ի պատասխան նա ասել է դա պարզապես «անհեթեթություն» է:

Դեյվիդի մամլո խոսնակը նույնպես հերքել է տարածված լուրերը:

19 տարի միասին համատեղ կյանք վարած ամուսինների ամուսնալուծության մասին խոսակցությունները լրատվամիջոցների շրջանում տարածվել էր ուրբաթ առավոտյան:

Նախկին Spice Girl-ը ր անգլիացի ֆուտբոլիստը ամուսնացել են 1999թ-ին և ունեն 4 զավակ՝ Ռոմեոն, Բրուքլինը, Քրուզը և նրանց 6-ամյա դուստրը Հարփերը:

Զույգը երեկ հայտարարել է, որ աճուրդի է հանվել նրանց՝ Մեգանի և Հարրիի արքայանկան հարսանիքի հանդերձանքը, իսկ գումարը կնվիրաբերվի «Մենք սիրում ենք Մանչեսթեր Յունայթեդ» հիմնադրամին, որը օգնություն է տրամադրում անցյալ տարի Ariana Grand-ի համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով տուժած ընտանիքներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: