Հայերեն   English   Русский  

​Ստոլտենբերգը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Պորոշենկոյի մասնակցության մասին


  
դիտումներ: 382

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կհրավիրվի հուլիսին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հուլիսին կհրավիրվեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին», - հայտարարել է Ստոլտենբերգը:

Ստոլտենբերգը նշել է, որ հանդիպմանը Պորոշենկոյի մասնակցության ձևաչափը դեռևս հստակեցված չէ:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Ուկրաինան դեռևս շատ աշխատանք ունի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: