Հայերեն   English   Русский  

​Ջիջի Հադիդն ու Զեյն Մալիկը կրկին միասին են


  
դիտումներ: 1028

Սուպերմոդելը, կրտսեր քրոջ օրինակին հետևելով, վերադարձել է նախկին սիրելիի մոտ

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ Բելլա Հադիդի և «Դը Ուիքենդի» վերամիավորման մասին, իսկ այժմ արդեն պարզվում է, որ նրա ավագ քույրը` Ջիջին ևս հաշտվել է նախկին սիրելի հետ: Գրում է Elle.ru-ն:

Այս տարվա մարտին Ջիջի Հադիդն ու Զեյն Մալիկը պաշտոնապես հայտարարեցին, որ որոշել են բաժանվել: Սակայն կարճ ժամանակ անց, լրագրողները լուսանկարել էին մոդելին երգչի գրկում Մանհեթենի փողոցներից մեկում: Չնայած այդ հանգամանքին` սիրահարները չէին շտապում հանրությանը պատմել իրենց վերամիավորման մասին և միասին խուսափում էին պաշտոնական միջոցառումների մասնակցել:

Իսկ արդեն այսօր Ջիջին Instagram Stories բաժնում Զեյնի հետ համատեղ լուսանկար է հրապարակել: Լուսանկարում երևում է, որ մոդելը պառկած է սիրելիի ծնկների վրա, քանի դեռ նա Pokemon. է խաղում: Մոդելը սիրելիի հետ ժամանակ անցկացնելու պատվին որոշել է նաև ներկա չգնտվել «Օուշենի» 8 ընկերուհիները» ֆիլմի պրեմիերային հաջորդած հավաքույթին, այլ սիրելիի հետ տանը մնալ:

Հիշեցնենք, որ նախքան բաժանումը, մոդելն ու երաժիշտը մոտ երկու տարի են հանդիպել: Նրանց մոտ կանգնած աղբյուրների խոսքերով` սիրահարները գրեթե չեն տեսնվել խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: