Հայերեն   English   Русский  

​«Սփյուռքահայերը ողջունում են ՀՀ նոր իշխանությունների վարած քաղաքականությունը»․Ալբերտ Թովմասյան


  
դիտումներ: 2178

Համաժողովրդական շարժմանն աջակցելու նպատակով Հայաստան ժամանած գերմանահայ Ալբերտ Թովմասյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ալբերտ Թովմասյա,Աննա հակոբյան

նիկոլ

Ալբերտ Թովմասյանն իր և տեղի հայերի անունից ողջունել է Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, նաև Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, վստահություն հայտնել, որ հայրենիքում ներդրում անելու պատրաստակամություն ունի:

Ալբերտ Թովմասյանն «Անկախի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ կոչ է անում սփյուռքի, հատկապես Գերմանիայում ապրող հայերին գալ, փորձել ներդրումներ անել՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ալբերտ Թովմասյանի այցը Հայաստան, նշել, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Գերմանիայում՝ նրա հայանպաստ ծրագրերին:

«Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա հնարավոր այցի ժամանակ ուրախ կլինեի նրան հրավիրել ՝ այցելելու Լեերում գտնվող Հայկական պուրակ, որտեղ տեղադրված է Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքար»,-ասաց Ալբերտ Թովմասյանը։

Ալբերտ Թովմասյանը հանդիպել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Նա ողջունել է Առաջին տիկին Աննա Հակոբյանի՝ առողջական բարդ խնդիրներ ունեցող երեխաներին օգնելու, բարեգործական խոշոր հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել նրա բարեգործական ծրագրերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: