Հայերեն   English   Русский  

Առաջիկա օրերին հանրապետությունում կպահպանվի անձրևային եղանակը


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


  
դիտումներ: 619

Հանրապետության տարածքում`

Հունիսի 9-10-ը, 14-ին առանձին շրջաններում, 11-13-ը շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 9-11-ն էապես չի փոխվի, 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 14-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Հունիսի 9-10-ը, 14-ին անձրևի հավանականությունը փոքր է, 11-13-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: