Հայերեն   English   Русский  

​Քիմ Քարդաշյանը քննադատության է արժանացել CFDA մրցանակի համար


  
դիտումներ: 1586

SFDA Fashion Awards մրցանկաբաշխության պատմության մեջ «Influencer Award» անվանակարգում առաջին մրցանակին նորաձևության ոլորտում իր ունեցած ազդեցության համար արժանացել է ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանը: Գրում է Starslife.ru-ն:

26-ամյա բրիտանացի մոդել Ադվոա Աբոան Քիմին այդ պատվավոր մրցանակին արժանի չի համարում:

«Հուսով եմ դա կատակ է: Այդ ինչպես է նա մարդկանց ոգեշնչում հավատարիմ լինել իրենք իրենց: Նա կուռք չէ և ոչ էլ ամենաազդեցիկ անձը նորաձևության աշխարհում, դա խելագարություն է, եթե որևէ մեկը կարող է իսկապես այդ կերպ մտածել», - իր կարծիքը մոդելը հայտնել է ամերիկյան Vogue ամսագրի ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարին կից:

Մոդելին աջակցել է նրա մեկ այլ աշխարհահռչակ գործընկերուհի Դաուտցեն Քրուզը, որը հավանության է արժանացրել նրա գրառումը:

Vogue ամսագրի ընթերցողներն իրենց դժգոհությունն են հայտնել, քանի որ նրանք արդեն հոգնել են Քարդաշյան ընտանիքի մասին մշտական հրապարակումներից:

Հիշեցնենք, որ հենց Քիմը մրցանակը ստանալու ընթացքում կատակել էր, որ ապշած է, քանի որ ինքը գրեթե միշտ մերկ է քայլում և հավելել, որ իր համար մեծ պատիվ է նման անվանակարգում հաղթանակ գրանցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: