Հայերեն   English   Русский  

​Թուրքիան երբեք չի մոռանա Ղրիմի անեքսիայի մասին. Մևլութ Չավուշօղլու


  
դիտումներ: 812

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել է, որ Անկարան շարունակելու է աջակցություն ցույց տալ Ղրիմին և «երբեք չի մոռանալու, որ Ղրիմը Ուկրաինայի մասն է»:

Վերջինս նշել է, որ շուտով երկու երկրները պատրաստ են լինելու ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանը:

Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է նաև, որ որոշ եվրոպական երկրներ սկսել են մոռանալ, թե ինչ է տեղի ունեցել թեկակղզում: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Թուրքիան չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան և շարունակում է այն անօրինական համարել:

Չավուշօղլուն այլ երկրների ևս կոչ է արել չմոռանալ այդ մասին՝ ընդգծելով, որ Անկարան միշտ հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին: Ըստ նրա՝ բոլոր այն երկրները, որոնք մոռանում են, թե ինչ է տեղի ունեցել Ղրիմում, պետք է պատասխանատու լինեն այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում: «Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ է տեղի ունեցել Ղրիմում. երբեք: Մենք պատահածը Ղրիմի անեքսիա ենք համարում»,- ընդգծել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Ղրիմի թեման բարձրացրել է Ղրիմի թաթարների մշակույթիև օգնության ասոցիացիայի անդամների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է գտնվել նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: