Հայերեն   English   Русский  

Ալեն Սիմոնյանը երաշխավորագիր է ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար


  
դիտումներ: 510

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ Facebook-ի իր էջում հայտնում է, որ երաշխավորագիր է ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար՞

«Քիչ առաջ հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Եգորյանի հետ և երաշխավորագիր ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար»,- գրել է նա:

«Սույնով երաշխավորում եմ, որ մեղադրյալ Ժիրայր Սեֆիլյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց ՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց»,-ասվում է պատգամավորի երաշխավորության մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: