Հայերեն   English   Русский  

Թրամփը կրկին քննադատել է Տրյուդոյին


  
դիտումներ: 138

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատության է ենթարկվել Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին: Համապատասխան գրառում նա կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Gazeta.ru-ն:

Իր ուղերձում Թրամփը գրել է, որ Կանադան ստանում է «մոտ 100 մլրդ դոլար Միացյալ Նահանգների հետ առևտրից»: Ընդ որում` նա հղում է կատարել կանադական պաշտոնական մի փաստաթղթի, սակայն չի նշել, թե որ շրջանի մասին է խոսքը:

«Ըստ երևույթին, նրանք պարծենում էին, սակայն բռնվեցին ... Իսկ հետո Ջասթինը [Տրյուդո] վիրավորված է ձևանում, երբ նրան պատասխանի են կանչում», - գրել է Թրամփը:

Հունիսի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ստորագրել G7- ի հանրագումարային կոմյունիկեն: Նա դա բացատրել է Տրյուդոյի «անարդարացի հայտարարություններով»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: