Հայերեն   English   Русский  

Մեգան Մարքլը կրկին խախտել է արարողակարգը


  
դիտումներ: 1623

Արքայազն Հարրիի կինը չափազանց շատ է մերկացրել ձեռքերը

Առաջին անգամը չէ, որ թագավորական ընտանիքի նորաթուխ անդամը խախտում է արքայական արարողակարգը: Այսպես օրինակ բոլոր պաշտոնական միջոցառումների ընթացքում Մեգանը և Հարրին բռնում են միմյանց ձեռքը, իսկ դա հակասում է արարողակարգին: Գրում է Elle.ru-ն:

Բացի այդ սիրահարները նաև բացահայտորեն արտահայտում են իրենց զգացմունքները հասարակության առաջ և գրկախառնվում: Հրապարակային միջոցառումներից մեկի ընթացքում Մեգանը ինքնագիր էր տվել մի աղջնակի` մոռանալով, որ այլևս դերասանուհի չէ, և պաշտոնական փաստաթղթերից բացի այլևս իրավունք չունի որևէ տեղ թողնել իր ստորագրությունը:

Մեգանը նաև թույլ է տալիս իրեն երբեմն հասարակությանն ավելի շուտ ողջունել, քան Հարին, ինչը նույնպես հակասում է արքայական արարողակարգին: Սակայն այս ամենից զատ, նախկին դերասանուհին բազմիցս խախտել է նաև արքայական ընտանիքի պաշտոնական դրես կոդի կանոնները:

Այսպես օրինակ Քենսինգթոնյան պալատի պարտեզում լուսանկարվելու ընթացքում Մեգան Մարքլն առանց զուգագուլպայի էր հայտնվել` ապշեցնելով լրագրողներին, քանի որ նույնիսկ շոգին արքայական ընտանիքի անդամների համար միանգամայն անթույլատրելի է ոտքերը մերկացնել: Մեկ այլ խախտում ևս` արքայական ընտանիքի կանայք փոքր պայուսակներ են նախընտրում, սակայն կրկին ոչ Մեգան Մարքլը: Նա կարող է արքայազն Հարրի հետ լուսանկարվելու դեպքում թափանցիկ հագուստ կրել:

Իսկ ահա նախօրեին արդեն` Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի պաշտոնական ծննդյան օրվա կապակցությամբ արարողությանը Մեգանը հայտնվել էր Carolina Herrera ապրանքանիշի բաց ուսերով հագուստով:

Իսկ արքայական ընտանիքի անդամ կանայք սովորաբար երկար թևերով հագուստ են կրում: Նախկինում երբեք արքայադուստր Դիանան կամ Քեյթ Միդլթոնը թույլ չեն տվել իրենց մերկ ուսերով որևէ պաշտոնական միջոցառման ներկայանալ: Կարծես թե Մեգանը սիրում է ռիսկի դիմել և Սասեքսի դքսուհու կարգավիճակում դեռևս բազմաթիվ անգամներ կխախտի արարողակարգի տարբեր կանոններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: