Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանի նախագահը վստահ է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարեհաջող և դինամիկ զարգացման հարցում


  
դիտումներ: 214

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 10-ին ընդունել է երկրում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիզոր դեսպան Միխաիլ Բոչարնիկովի հավատարմագրերը:

Այս մասին նշված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

«Նախագահ Ալիևը ընդգծել է քաղաքական, տնտեսական, էներգետիկ, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների բարեհաջող զարգացումը: Նա նշել է, որ այդ հարաբերությունները գնահատում է որպես ռազմավարական գործընկերություն»,- նշված է հաղորդագրությունում: Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները ապագայում ևս բարեհաջող և դինամիկ զարգացում կունենան:

Բոչարնիկովը, իր հերթին, հայտնել է, որ իրեն հանձնարարվել է որպես դեսպան գործունեություն ծավալելու ընթացքում ջանքեր գործադրել՝ ուղղված Ադրբեջանի հետ կապերի էլ ավելի ամրապնդմանը:

Միխաիլ Բոչարնիկովը սույն թվականի մայիսի վերջին նշնակվել է Բաքվում Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար: Այդ պաշտոնում նա փոխարինել է Վլադիմիր Դորոխինին, ով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան է եղել 2009 թվականից մինչև 2017 թ-ի նոյեմբեր: Ավելի վաղ Բոչարնիկովը եղել է Ղազախստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: