Հայերեն   English   Русский  

Թրամփը հավանության է արժանացրել ԿԺԴՀ-ում արագ սննդի ռեստորան բացելու գաղափարը


  
դիտումներ: 193

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում է Հյուսիսային Կորեայում արագ սննդի ռեստորան բացելու գաղափարին:

Այդ մասին հայտնում է Axion պարբերականը` հղում կատարելով իր աղբյուրներին:

Ինչպես նշել է պարբերականի աղբյուրը, ամերիկացի առաջնորդը պատրաստվում է ապացուցել Կիմ Չեն Ընին, որ Հյուսիսային Կորեայում տնտեսական իրավիճակը կբարելավվի, եթե այդ երկիրը կհամագործակցի ԱՄՆ-ի հետ: Գրում է Russian.rt.com-ը:

Այս կապակցությամբ Թրամփը հավանության է արժանացնում ԿԺԴՀ-ում McDonald's ռեստորան բացելու գաղափարը:

Ավելի վաղ ԿՀՎ-ում եզրակացրել էին, որ ԱՄՆ-ն չպետք է Փհենյանից ամբողջական զինաթափում ակնկալի, սակայն Հյուսիսային Կորեայի առաջնորդը պետք է պատրաստ լինի դիտարկել իրենց մայրաքաղաքում արևմտյան արագ սննդի ռեստորան բացելու հնարավորությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: