Հայերեն   English   Русский  

Հոլիվուդում հրաձգության հետևանքով յոթ մարդ է տուժել


  
դիտումներ: 266

Հյուսիսային Հոլիվուդում (ԱՄՆ) հավաքույթի շրջանակներում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով յոթ մարդ է տուժել: Գրում է Russian.rt.com-ը:

Տեղի ունեցած հրաձգության մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը:

Հրաձգության մասին հաղորդագրություն ոստիկանությունը ստացել է տեղական ժամանակով 01: 00-ի սահմաններում:

Նշվում է, որ վեց մարդ վիրավորվել է, իսկ ևս մեկ անձ վնասվածք է ստացել` փորձելով փախուստի դիմել դեպքի վայրից: Ներկայումս բոլոր տուժածները գտնվում են հիվանդանոցում, և նրանց վիճակը կայուն է գնահատվում:

Հեռուստաընկերության տվյալներով` ոստիկանությունը երկու անձի է ձերբակալել:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ում կրակոցներ են հնչել միջնակարգ դպրոցում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: