Հայերեն   English   Русский  

Մեղադրանք է առաջադրվել գյումրեցի երիտասարդների սպանության համար


  
դիտումներ: 522

Մայիսի 17-ին Գյումրիում երկու երիտասարդի հրազենային մահացու վիրավորում հասցնելու մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունից:

Հիշենցենք, որ Գյումրիում նույն օրը վիճաբանություն էր տեղի ունեցել երկու երիտասարդների միջև, որի ժամանակ 21-ամյա Գարեգին Ֆրանգուլյանը ծեծի է ենթարկել սպանվածներից մեկի եղբորը: Հետո վերճը տեղափոխվել է մեկ այլ փողոց՝ որին մասնակցել են արդեն 37-ամյա Տելման Կարապետյանն ու 33-ամյա Վարդան Կարապետյան, ովքեր հորեղբոր որդիներ են:

Այստեղ էլ, 21-ամյա երիտասարդի կողմից, ըստ նախաքննական մարմնի տվյալների, ինքնաձիգից կրակոցներ է արձակել ավելի վաղ իր կողմից բռնության ենթարկված երիտասարդի եղբոր և հորեղբոր որդու ուղղությամբ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից նրանք մահացել են։
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, Գարեգին Ֆրանգուլյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Մայիսի 30-ին երիտասարդը ինքնակամ ներկայացել էր ոստիկանության <Կումայրի> բաժին, ներկայացրել է նաև <Կալաշնիկով> տեսակի ինքնաձիգ՝ լիցքավորված պահունակով, որը և համարվում է սպանության գործիք։
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով և հարցաքննվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՀՀ քննչական կոմիտեն նաև հայտնում է՝ նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, համալիր դատանյութագիտական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատակենսաբանական և դատաբժշկական, դատաքիմիական ու դատամատնադրոշմային փորձաքննություններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: