Հայերեն   English   Русский  

ՈԱԱԿ-ն արտաքին գնահատում է իրականացնում ուկրաինական բուհում


  
դիտումներ: 540

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) արտաքին գնահատում է իրականացնում Ուկրաինայի Չեռնովցի ազգային համալսարանում: Դիտարկվում են երկու մասնագիտության կրթական ծրագրեր (ՄԿԾ)՝ «Կիրառական մաթեմատիկա» և «Անգլերեն լեզու և գրականություն»:

Արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբում որպես միջազգային փորձագետներ ընդգրկված ենՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ԵՊԼՀ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ Քրիստինե Սողիկյանը. նրանք Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանցի (CEENQA) փորձագետներ են: Խմբի մյուս անդամներն ուկրաինացի փորձագետներ և ուսանող-փորձագետներ են: Կրթական ծրագրերի արտաքին գնահատման գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը:

Գործընթացի արդյունքում փորձագիտական խումբը կմատնանշի դիտարկվող ծրագրերի ուժեղ և թույլ կողմերը, բուհին այդ ՄԿԾ-ների բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցի:

ՄԿԾ-ների արտաքին գնահատումն իրականացվում է ԵՄ Erasmus+ ծրագրիաջակցությամբ իրականացվող QUAERE (Որակի ապահովման համակարգի մշակում Ուկրաինայում) նախագծի շրջանակներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: