Հայերեն   English   Русский  

Սինգապուրում կայացել է Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի հանդիպումը


  
դիտումներ: 131

ABC հեռուստաընկերության փոխանցմամբ` Սինգապուրում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ գագաթնաժողովը տեղի է ունենում Սենտոս առողջարանային կղզում, որը կամրջով բաժանված է Սինգապուրի մյուս հատվածից:

Երկու պետությունների ղեկավարները հանդիպել են «Capella» հյուրանոցում:

Թրամփը և Կիմ Չեն Ընը կարմիր գորգի վրա երկու երկրների դրոշների ֆոնին բավական երկար ձեռքսեղմումով են միմյանց ողջունել:

Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որը հանդիպել է ԿԺԴՀ առաջնորդի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: