Հայերեն   English   Русский  

Եվրոպական խորհրդարանի պատգամավորը Մոգերինիի ուշադրությունը հրավիրել է ադրբեջանցի երիտասարդ իրավաբանի կալանքի վրա


  
դիտումներ: 132

ALDE (Լիբերալների և դեմակրատների դաշինք) խմբի ներկայացուցիչ Մարիետտե Չեյկն Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով իրավաբան Էմին Ասլանի կալանքի առնչությամբ հարցմամբ դիմել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, պատգամավորը Ասլանի կալանքն անվանել է Ադրբեջանում «իրավապաշտպանների և ադրբեջանական քաղաքացիական հասարակության դեմ պայքարի գագաթնակետ», որը սկսվել է դեռևս 2014 թ-ին և մինչ օրս շարունակվում է:

Եվրոպական խորհրդարանականը Մոգերինիի առջև բարձրացրել է այն հարցը, թե արդյո՞ք վերջինս տեղյակ է Ասլանի կալանքի մասին, և եթե այո, ապա մտադիր չէ քայլ ձեռնակել՝ այդ հարցը բարձրացնել Ադրբեջանի իշխանությունների առջև, եթե Բաքուն շարունակի խախտել մարդու իրավունքների, օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը, արդյո՞ք Մոգերինին Եվրոպական հանձնաժողովի հետ միասին կդիտարկի Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի մասին բանակցությունների դադարեցման հարցը:

Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սիրակուզի համալսարանի մագիստրատուրայի շրջանավարտ Էմին Ասլանը հունիսի 4-ին ձերբակալվել է Բաքվում քաղաքացիական անձանց կողմից: Հաջորդ օրը նրան դատապարտել է 30 օրվա վարչական կալանքի ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով: Փաստաբանին թույլ չեն տվել մասնակցել դատական նիստին: Էմին Ասլանը հերքել է մեղադրանքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: