Հայերեն   English   Русский  

​Թուրքիան Իրաքի հյուսիսում ռազմական գործողություններ է սկսել. ԶԼՄ-ներ


  
դիտումներ: 162

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրաքի քրդեր դեմ Քանդիլի և Սինջարի շրջաններում ռազմական գործողություններ սկսելու մասին, հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ըստ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի 20 ինքնաթիռներ ոչնչացրել են երկրում ահաբեկչական հայտարարված և արգելված Քրդական բանվորական կուսակցության (PKK) 14 խոշոր օբյեկտներ:«Դա միայն սկիզբն է. գործողությունը շարունակվելու է: Թուրքիայի զինված ուժերըիրաքյան Քանդիլը ահաբեկիչներից կմաքրեն այնպես, ինչպես դա արել են Սիրիայի Աֆրին, Ջերաբլուս, Էլ-Բաբ և Աազազ շրջաններում»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության ներկայացուցիչ Բեքիր Բոզդաղը հունիսի 11-ին հայտարարել է «Թուրքիայի հակաահաբեկչական քաղաքականության՝ երկրի սահմաններում և սահմաններից դուրս պաշտպանականից հարձակողականի անցնելու մասին»: «Հյուսիսային Իրաքում ռազմական գործողությունները շարունակվում են: Դրանք կարգավորվում են համաձայն միջազգային իրավունքների: Այս գործողությունը շարունակվելու է ըստ պլանի»,- նշել է Բոզդաղը:

Ավելի վաղ «CNN Turk»-ին տված հացազրույցի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Բաղդադը իր տարածքը չազատի քրդական ռազմական խմբավորումներից, ապա Քանդիլ, Մահմուր և Սինջար քաղաքները կդառնան թուրքական բանակի թիրախ:

2016 թ-ի աշնանը Բաղդադի և Անկարայի միջև սրվել էր քաղաքական հակամարտությունը: Այդ ժամանակ Իրաքի վարչապետը հայտարարել էր, որ Թուրքիան տարածաշրջանային պատերազմ հրահրելու ռիսկի է դիմում՝ շարունակելով ոչ սեփական տարածքում իր զորքերը տեղակայել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: