Հայերեն   English   Русский  

Ճապոնիայում 5.5 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 128

Ճապոնիայի Կյուսյու կղզու մոտակայքում (երկրի հարավ-արևմուտք) 5.5 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել: Գրում է Vesti.ru-ն:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում` Միազակիի պրեֆեկտուրայից ոչ մեծ հեռավորության վրա:

Ստորգետնյա ցնցումները զգացել են նաև կղզու մի քանի այլ պրեֆեկտուրաների բնակիչներ: Ինչպես հայտնում է TASS լրատվական գործակալությունը, երկրաշարժի օջախի խորությունը 30 կմ է կազմել:

Ցունամիի առաջացման վտանգի մասին չի հայտարարվել, տուժածների և ավերածությունների մասին տեղեկությունը բացակայում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: