Հայերեն   English   Русский  

Ընտրական հանցագործությունների քննությունը հատուկ կարևորություն ունի. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 298

«Մենք ստանձնել ենք պարտավորություն Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ ապահովելու: Ընտրությունները պետք է արտահայտեն ժողովրդի կամը, ընդ որում՝ դա պետք է տեղի ունենա ոչ թե մեկ անգամ, այլ՝ միշտ»:

Այսօր Հատուկ քննչական ծառայության պետին ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հատուկ կարևորություն ունի ընտրական հանցագործությունների քննությունը. «Այս շարքում առանձնակի ուշադրությում եմ հրավիրում ընտրակաշառքների վրա և հույս ունեմ, որ այդ հանցագործությունները այսօր և հետագայում պատշաճ քննության կարժանան»:

Վարչապետը նշեց, որ, երբ ՀՀ քաղաքացիները գիտեն, որ համատարած բաժանվում են ընտրակաշառքներ և դրա արդյունքում նրանք չեն տեսնում մի դեպք, որը բացահայտվել է և պատասխանտուները պատասխանատվության են ենթարկվել, կորսվում է հարգանքը պետության և քննչական մարմինների նկատմամբ.«Այս ամենը վերաբերում է Հայաստանի՝ որպես պետության հեղինակությանը առաջին հերթին սեփական քաղաքացիների առաջ և ընդհանրապես վերաբերում է իրավապահ մարմինների հեղինակությանը, վերաբերում է Հատուկ քննչական ծառայության հեղինակությանը և ՀՔԾ յուրաքանչյուր քննիչի հեղինակությանը: Սա ՀՀ ցանկացած քաղաքացու և ցանկացած պետական մարմնի օրակարգ է»:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ իրենց աշխատանքը չպետք է լինի տեղապտույտային. «Մեզ պետք են արդյունքներ, հետո՝ էլի արդյունքներ և այդպես անընդհատ արդյունքներ: ՀՀ-ում ոչ մի որևէ կոռուպցիոներ չպետք է գիշերը հանգիստ քնի»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: