Հայերեն   English   Русский  

Կիմ Չեն Ընը մեկնաբանել է Թրամփի հետ հանդիպումը


  
դիտումներ: 258

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպումը պատմական է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին Կիմ Չեն Ընը հայտարարել է գագաթաժողովի արդյունքներն ամփոփող փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ:

«Մենք պատմական հանդիպում ունեցանք և որոշեցինք անցյալը ետևում թողնել ... Աշխարհը գլոբալ փոփոխություններ կտեսնի», - հայտարարել է ԿԺԴՀ առաջնորդը:

Թրամփն իր հերթին ասել է, որ Միացյալ Նահանգների և ԿԺԴՀ-ի միջև «հատուկ կապ» է զարգացնում:

Ավելի վաղ Սինգապուրի Սենտոս կղզում ավարտվել է պատմության մեջ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի առաջին գագաթնաժողովը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: