Հայերեն   English   Русский  

Պուտինը` Ռուսաստանի ապագայի մասին


  
դիտումներ: 415

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի ապագան ապահովված է տաղանդավոր և աշխատասեր մարդկանց շնորհիվ: Գրում է Russian.rt.com-ը:

Հունիսի 12-ին Ռուսաստանի նախագահը պետական պարգևներ է հանձնել ականավոր ռուսներին:

«Մեզանից յուրաքանչյուրն, իհարկե, մտածում է մեր երկրի ապագայի մասին, մեր հայրենիքի ապագայի մասին, Ռուսաստանի ապագայի մասին: Եվ այդ ապագան, այդ ապագայի հիմքն, իհարկե, այսօր է ստեղծվում», - ասել է Պուտինը:

Նրա խոսքերով` ապագա կերտում են տաղանդավոր և աշխատասեր մարդիկ:

«Մենք գիտենք և տեսնում ենք, երբ կան այսպիսի ճարտարապետներ, որոնք այսօր ներկա են այստեղ որպես մեր դափնեկիրներ, այս ապագան հաստատված է, ապահովված: Ամեն ինչ լավ կլինի», - հավելել է նախագահը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: