Հայերեն   English   Русский  

«Ելք» դաշինքի ապագայի հարցն է քննարկվում. Էդմոն Մարուքյան


  
դիտումներ: 360

«Ելք» դաշինքը շարունակում է գործել, դաշինքի ապագայի հարցն է քննարկվում, այն ,թե ինչպիսին պետք է լինի դաշինքը:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Այն, ինչ ունենք հուշագրով ստորագրված, ամբողջությամբ, բոլոր նորմերով ու ընթացակարգով այսօր էլ ուժի մեջ է»,- հավաստիացրեց պատգամավորը:

Հարցին, թե այդ դեպքում ինչու է «Ելք»-ը քննարկում արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին-առանձին մասնակցելու հնարավորությունը:

«Իսկ ո՞վ է քննարկում, ո՞վ ասաց, որ քննարկում ենք: Քննարկում ենք ապագայի հարցեր, բազմաթիվ հարցեր: Կան նոր իրողություններ, և դրանց լույսի ներքո տեղի են ունեցել քաղաքական փոփոխություններ: Նոր իրողությունների լույսի ենրքո քննարկում ենք ապագա պրոցեսները»,- ասաց Մարուքյանը:

Մարուքյանը նշեց, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին միայնակ է մասնակցելու, «Լուսավոր Հայաստանը» ամեն դեպքում մասնակցելու է արտահերթ ընտրություններին որպես առանձին կուսակցություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: