Հայերեն   English   Русский  

Իվանկա Թրամփը իր հոր և Կիմ Չենի հանդիպումը բնորոշել է ասացվածքով


  
դիտումներ: 142

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, չէր ուղեկցում իր հորը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չենի հետ երեքշաբթի Սինգապուրում կայացած հանդիպմանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, չէր ուղեկցում իր հորը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չենի հետ երեքշաբթի Սինգապուրում կայացած հանդիպմանը: Սակայն թվիթերյան իր էջում նա այդ հանդիպմանն արձագանքել է, իր խոսքով, չինական ասացվածքով:

«Նրանք, ովքեր ասում են, թե հնարավոր չէ անել, չպետք է խանգարեն ի կատար ածողներին»:

Reuters-ի փոխանցմամբ, գրառումից հետո սոցիալական ցանցում քննարկումներ են սկսվել այդ ասացվածքի ծագման վերաբերյալ: Ոմանք գտնում են, որ այդ խոսքերը իռլանդացի գրող Բեռնարդ Շոուինն են, մյուներն էլ պնդում են, որ ամերիկացի գրող Ջեյմս Բալվինն է ասել:

Իվանկա Թրամփը ասացվածքը տեղադրել է հանդիպման նախօրեին, բայց ուղղակիորեն չի նշել, որ դա վերաբերում է հենց Թրամփ-Կիմ Չեն հանդիպմանը:

Հիշեցնենք, որ երեքշաբթի Սինգապուրի շքեղ հանգստյան կղզում հանդպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չենը: Դեռ ամիսներ առաջ նման հանդիպումը անիրական էր թվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: