Հայերեն   English   Русский  

Ճապոնիան մտահոգված է Հարավային Կորեայի հետ զորավարժությունների չեղարկման մասին Թրամփի խոսքերի պատճառով


  
դիտումներ: 146

Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը մտահոգություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները դադարեցնելու մտադրության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության կապակցությամբ: Գրում է Russian.rt.com-ը:

«ԱՄՆ-Հարավային Կորեա ռազմական զորավարժությունները և Հարավային Կորեայում ռազմական կոնտիգենտը կարևոր դեր ունեն Արևելյան Ասիայում անվտանգության համար», - հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Կորեան մտադիր է պարզել Թրամփի հայտարարությունը զորավորժությունների հնարավոր դադարեցման վերաբերյալ:

ԱՄՆ նախագահը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի զորավարժությունները Կորեական թերակղզում, քանի դեռ բանակցությունները ընթանում են ճիշտ ուղղությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: