Հայերեն   English   Русский  

​10 պայմանագիր. Տավուշի ներդրումային համաժողովն արդյունավետ ընթացք է ունեցել


  
դիտումներ: 8955

Հունիսի 11-12-ը Դիլիջանում կայացած «Գնորդ-վաճառող» ներդրումային համաժողովի արդյունքում Տավուշի մարզի ՓՄՁ–ների և օտարերկրյա ներդրողների միջև 10 համագործակցության հուշագիր է կնքվել։

Փաստաթղթերը ստորագրող գործարարները մտադրություն ունեն մոտ ապագայում Տավուշի մարզում գյուղատնտեսական մթերքների արտադրության և վերամշակման համատեղ ձեռնարկություններ հիմնել։

Համաժողովի ընթացքում տեղացի և օտարերկրյա պոտենցիալ ներդրողներին «Արլիան» խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է նախապես մշակված 15 ներդրումային ծրագիր, որոնցից 10-ի շուրջ քննարկումները գործնական փուլ են մտել։

Հավանության արժանացած ծրագրերից է Իջևանի Մեխանիկական գործարանը ներդրումների միջոցով վերապրոֆիլավորելու և գյուղատնտեսական տեխնիկայի արտադրություն հիմնելու գաղափարը: Ներդրումային համաժողովի արդյունքում, ծրագրի նախաձեռնողներն առաջիկա 1-2 տարում ակնկալում են շուրջ 1000 նոր աշխատատեղ: Տավուշի մարզպետարանը և «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային զարգացման ՀԿ–ն պայմանավորվել են համաժողովները դարձնել ամենամյա՝ հաշվի առնելով անհրաժեշտությունը և արդյունավետությունը:

Համաժողովը կազմակերպել էր «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային զարգացման ՀԿ-ն՝ «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակում: Համաժողովին մասնակցել են ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, Ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Բիզնես Արմենիայի Գործարարության աջակցության թիմի ղեկավար Հայկ Միրզոյանը, տեղացի և օտարերկրյա ներդրողներ, Տավուշի մարզում գործող ձեռնարկատերեր։

Հանրային կապերի թիմ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: