Հայերեն   English   Русский  

​Գյումրու կամուրջի տակ հայտնաբերված քաղաքացին մահացել է


  
դիտումներ: 235

Հունիսի 11-ի կեսօրին Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում գտնվող կամուրջի տակ ընկած վիճակում հայտնաբերված քաղաքացին այդպես էլ գիտակցության չգալով՝ գիշերը մահացել է:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել շտապ բուժօգնության կայանի աշխատակցից, որ Գյումրիում կամուրջի տակ քաղաքացի կա, որին շտապ օգնության մեքենային մոտեցնելու համար հարկավոր է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանակ փրկարարները Գյումրի քաղաքի բնակիչ 54-ամյա Հովհաննես Հովհաննիսյանին մոտեցերել են մեքենային: Վերջինս տեղափոխվել է ՙԳյումրի՚ բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը գնահատվել է ծանր:
Քաղաքացին բազմաթիվ վնասվածքներ էր ստացել՝ աջ կիսագնդի ինսուլտ, կողերի կոտրվածք, աորտայի շերտազատվող անևրիզմա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: