Հայերեն   English   Русский  

​Մենք չեք կամենում լալկան լինել. «Շառլի Էբդո»-յի նոր համարում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ կլինեն


  
դիտումներ: 1046

«Շառլի Էբդո»-յի հաջորդ համարում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներն են լինելու ու կրոնական թեմաներով հումորներ.դրա մասին հայտնել է հրատարակության փաստաբան Ռիշար Մալկան: Խմբագրությունը դեռ չի կողմնորոշվել համարի շապիկի հարցում:

«Մենք չենք նահանջելու, հակառակ դեպքում ամեն ինչ կիմաստազրկվի»,-ասել է փաստաբանը:

Նոր համարի շապիկն ամենայն հավանականությամբ սգո արտահայտություն կունենա: Հրատարակության գլխավոր խմբագիր Ժերար Բիարը հայտնել է, որ այն մահախոսական- համար է լինելու. “Մենք լալկան չենք կամենում լինել»,-ասել է նա:

Նոր համարը 1 մլն տպաքանակով է հրատարակվելու` սովորական 60 հազարի փոխարեն:

«Շառլի Էբդո» խմբագրության վրա հունվարի 7-ին հարձակում կատարվեց, ինչի հետևանքով 12 մարզ զոհվեց, 11-ը վիրավորում ստացան: Ահաբեկիչներ Կուաշ եղբայրները հունվարի 9-ին սպանվեցին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: