Հայերեն   English   Русский  

12 պատգամավոր Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն են ներկայացրել


  
դիտումներ: 359

«Ելք» խմբակցությունից Արամ Սարգսյանը, «Ծառուկյան» խմբակցությունից 11 պատգամավորներ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի խափանման միջոցը փոխելու անձնական միջնորդություն են ներկայացրել:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վահե Էնֆիաջյանը:

«Քիչ առաջ հանդես ենք եկել Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի կալանքը, որպես խափանման միջոց փոխելու անձնական երաշխավորությամբ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ «Իգլա»-ի գործով Սամվել Բաբայանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 6 տարի ազատազրկման, Սանասար Գաբրիելյանը՝ 3 տարվա ազատազրկման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: