Հայերեն   English   Русский  

​Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը և մյուսներն ազատ արձակվեցին


  
դիտումներ: 564

Քիչ առաջ հրապարակվեց դատարանի որոշումը Սեֆիլյանի և մյուսների գործով:

Եվ Գևորգ Սաֆարյանի, և Ժիրայր Սեֆիլյան խափանման միջոց կալանքը փոխվեց պատգամավորների երաշխավորագրերը հաշվի առնելով:

Վերաքննիչ քրեական դատարանը Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումները, համաձայն որի՝ վերաքննիչ բողոքները բավարարեց մասնակի։

Հրայր Թոփչյանին երկու տարի ժամկետով և անհապաղ ազատ արձակել կալանքից և խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին, Գալուստ Գրիգորյանին ազատազրկեց 2 տարի ժամկետով և ազատել կալանքից,Ներսես Պողոսյանի նկատմամբ պատիժ սահմանել երկու տարի և կալանքից ազատ արձակել,Սասունիկ Կիրակոսյանի նկատմամբ պատիժ նշանակել երկու տարի ժամկետով և կալանքից ազատ արձակել։ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ պատիժ նշանակել երկու տարի վեց ամիս ժամկետով և նրան ազատ արձակել կալանքից։

Սեֆիլյանի նկատմամբ պատիժ վերջնական պատիժ նշանակվեց 5 տարի 5ամիս ժամկետով։

Դատարան էի ժամանել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը:

Դատարանի դահլիճում Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց.«Նրանք բոլորը քաղաքական հայացքների համար են հայտնվել դահլիճում»:

Նշենք, որ մինչև քաղաքական իրավիճակի փոփոխությունը դաշինքի անդամները երաշխավորություն չէին տվել:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, շենք-շինություններ, մասնավորապես՝ զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ: Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել էր 10 տարի հինգ ամսվա ազատազրկման: Գևորգ Սաֆարյանը դատապարտվել էր 5.5 տարվա ազատազրկման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: