Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի համար վառելիքի մատակարարի դեմ. ՌԴ ԱԳՆ


  
դիտումներ: 459

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ «Совфрахт» ընկերությունը, որի նկատմամբ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել, զբաղվում է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների գրոհայինների դեմ պայքարող Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ստորաբաժանումների համար ավիացիոն վառելիքի մատակարարման ապահովմամբ: Գրում է Gazeta.ru-ն:

«Ավիացիոն վառելիքը, որի առաքումն ապահովում է «Совфрахт» ընկերությունը, նախատեսված էր Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ստորաբաժանումների համար, որոնք օգնում են սիրիական հողում պայքարել ահաբեկչական խմբավորումների դեմ», - հայտնել են նախարարությունում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի հինգ քաղաքացիներ, որոնք կապված են «Совфрахт» տրանսպորտային ընկերության հետ, ԱՄՆ-ի արդարադատության նախարարության կողմից մեղադրվում են Սիրիայի դեմ Վաշինգթոնի կիրառած պատժամիջոցները խախտելու մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: