Հայերեն   English   Русский  

Վարչապետ Փաշինյանը ժամանեց Մոսկվա. դիմավորման արարողակարգում նաև «Զաբիվակա» գայլի հետ խորհրդանշական լուսակարն էր


  
դիտումներ: 324

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանեց Ռուսաստանի Դաշնություն:

Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետին դիմավորել են Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի պետ Իգոր Բոգդաշևը:

Ինքնաթիռի մոտ Փաշինյանին մոտեցել է Ռուսաստանում մեկնարկող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խորհրդանիշ «Զաբիվակա» գայլը: Նրանք լուսանկարվել են և խորհրդանշական հարվածներ են կատարել գնդակով:

Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կլինի Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրում:

Վարչապետը կմասնակցի Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին:

Աննա Գզիրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: