Հայերեն   English   Русский  

Լևոն Արոնյանը «Grand Chess Tour»-ի Լյովենի փուլում կիսում է 2-3-րդ հորիզոնականները


Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ուեսլի Սոն:


  
դիտումներ: 250

Երեկ կայացան «Grand Chess Tour»-ի Լյովենի փուլի արագ շախմատի առաջին երեք տուրերի պարտիաները: Լևոն Արոնյանը առաջին տուրում ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ, երկրորդ տուրում առավելության հասավ Հիկարու Նակամուրայի նկատմամբ, իսկ երրորդում ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի հետ:

3-րդ տուրից հետո աղյուսակը 5 միավորով գլխավորում է Ուեսլի Սոն: Լևոն Արոնյանը և Սերգեյ Կարյակինը 4-ական միավորով գտնվում են 2-3-րդ հորիզոնականներում:

Այսօր տեղի կունենան արագ շախմատի մրցաշարի 4-6-րդ տուրերը:

Գերմրցաշարում հանդես են գալիս Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը և Վիշվանաթան Անանդը:

Մասնակիցները 9 տուր կխաղան արագ շախմատ և 18 տուր՝ կայծակնային: Արագ շախմատում հաղթանակի համար կտրվի 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1, իսկ կայծակնային շախմատում հաղթանակի համար՝ 1 միավոր, ոչ-ոքիի՝ 0.5:

Հունիսի 12-14-ը տեղի կունենան արագ շախմատի պարտիաները, իսկ հունիսի 15-ի և 16-ին՝ կայծակնային շախմատի պարտիաները:

Խաղերի մեկնարկը Երևանի ժամանակով 16:00-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: